շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հրետանու հրամանատարին սպանելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հրետանու հրամանատարին սպանելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հրետանու հրամանատար Ահմադ Ալի Սալամիի սպանության մասին։

Զինվորականների հայտարարության մեջ, մասնավորապս, ասված է. «Այսօր ՑԱԽԱԼ-ը հարվածել է Յանուխայի տարածքում և սպանել ահաբեկիչ Ահմադ Ալի Սալամիին, որը պատասխանատու էր «Հեզբոլլահ»-ի հրետանու համար»:

Նշվում է նաև, որ Սալամին մասնակցել է իսրայելցի զինվորների դեմ բազմաթիվ հարձակումների և վերջերս Լիբանանի հարավում մասնակցել է խմբի մարտական ​​կարողությունների վերականգնմանը։

ՑԱԽԱԼ-ի մամուլի խոսնակի գրասենյակը նաև հայտնել է, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար, մինչդեռ Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է հարվածի հետևանքով երեք քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի մահվան մասին։

  • Կիսվել: