երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բժիշկները նշել են «Օմիկրոնի» ամենահաճախ հանդիպող ախտանշանները

Բժիշկները նշել են «Օմիկրոնի» ամենահաճախ հանդիպող ախտանշանները

Հարավային Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բժիշկներն ասել են` որոնք են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի 8 հիմնական ախտանշանները, որոնք, ըստ նրանց, սկսում են դրսևորվել վարակվելու երկրորդ օրը, տեղեկացնում է The Sun-ը:

Բժիշկները թվարկել են այդ ախտանշանները՝ առաբնձնացնելով կոկորդի ցավը, հարբուխը, գլխացավը, հոգնածության զգացումը, փռշտոցը, գիշերային քրտնարտադրությունը, ոսկորների, հոդերի և մկանների ու մեջքի ցավը:

Այս ախտանշանները կարող են տևել մոտ հինգ օր և շատ նման են սովորական սուր շնչառական հիվանդություններին, ուստի դժվար կլինի հասկանալ, թե մարդը կորոնավիրուսով է վարակվել, թե՞ այլ հիվանդությամբ: Ամեն դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժշկի՝ հավելելով, որ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

  • Կիսվել: