չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բժիշկների նկատմամբ մարդկանց վստահությունը երկիրը փրկեց կորոնավիրուսի երրորդ ալիքից. ԻԻՀ նախագահ

Բժիշկների նկատմամբ մարդկանց վստահությունը երկիրը փրկեց կորոնավիրուսի երրորդ ալիքից. ԻԻՀ նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն անդրադառնալով կորոնավիրուսի երրորդ ալիքին և այն սարսափելի որակելով, ասել է. «Բժիշկների նկատմամբ մարդկանց վստահությունը երկիրը փրկեց կորոնավիրուսի երրորդ ալիքից», գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, գնահատելով մարդկանց համագործակցությունը առողջապահական ցուցումներին հետևելու և կորոնավիրուսի նոր ալիքը զսպելու խիստ միջոցներին հետևելու հարցում Հասան Ռոհանին ասել է. «Բարեբախտաբար, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Իրանում կարմիր կարգավիճակ ունեցող քաղաք չկա»:

Իրանի նախագահն անդրադառնալով վերջին վեց ամիսների ընթացքում (20 մարտի-20 սեպտեմբերի) երկրի դրական տնտեսական աճին, հավելել է. «Մինչ շատ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով բախվում էին տնտեսական խնդիրների, Իրանն այն եզակի երկրներից էր, որի տնտեսական աճը դրական էր»:

Իրանի նախագահը հայտարարել է, որ թշնամիները չեն ցանկանում հավատալ Իսլամական Հանրապետության հաջողություններին ու ինքնաբավությանը, հավելելով. «Տարեկան 2500 ՄՎտ ավելանում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրությանը և շուտով էլեկտրաէներգիայի արտադրությունը կհասնի 20,000 մեգավատի, իսկ գազի արդյունահանումը՝ մեկ միլիարդ խորանարդ մետրի»:

 

  • Կիսվել: