ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:

  • Կիսվել: