Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել
Բուլղարիայի Գաբրովո քաղաքի շրջանում լույս շաբաթ գիշերը ԷՄԿՈ ռազմական գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել` հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:
Ըստ տվյալների՝ մոտակա բնակավայրի բնակչության և ձեռնարկության աշխատակիցների համար վտանգ չկա։ Պահեստում պահվում են զինամթերք և պայթուցիկներ, հրդեհը մեկուսացվել է:
Դեպքի վայր է ժամանել Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիևը: Նա հայտարարել է, որ քանի որ պայթյունները տեղի են ունեցել Բելիցա գյուղի պահեստում առաջին պայթյունից մեկ ամիս անց, ամբողջ երկրում կսկսվեն ուժեղացված ստուգումներ՝ նման օբյեկտների վերահսկման և անվտանգության ապահովման համար:



