երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Բուլղարիան ծանուցում է ստացել գազի դիմաց ռուբլով վճարելու մասին, սակայն կշարունակի վճարել եվրոյով

Բուլղարիան ծանուցում է ստացել գազի դիմաց ռուբլով վճարելու մասին, սակայն կշարունակի վճարել եվրոյով

Բուլղարիան ծանուցում է ստացել «Գազպրոմից» գազի դիմաց ռուբլով վճարումներ անելու մասին, սակայն կշարունակի վճարել եվրոյով: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի հարցերով նախարար Ալեքսանդր Նիկոլովը, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Գազի համար ռուբլով վճարումներ անելու պաշտոնական պահանջը ստացվել է: Սակայն մեր երկիրը մտադիր է հավատարիմ մնալ համաեվրոպական դիրքորոշմանը գազի համար վճարումներ անելիս եւ չենթարկվել ճնշումների: Գործող պայմանագրերում ոչ մի տեղ չի ասվում, որ վճարումը գազի համար կարող է իրականացվել ռուբլով»,- ասել է Նիկոլովը «Բուլղարիայի հանրային հեռուստատեսության» եթերում:

Նա ընդգծել է, որ Բուլղարիան կատարում է «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի բոլոր պայմանները, որի ժամկետը լրանում է 2022թ. վերջին:

Նա հավելել է, որ հուլիսի մեկին կավարտվի Հունաստանի հետ կապող գազատարի կառուցումը, ինչը թույլ կտա Բուլղարիային գազ ստանալ Ադրբեջանից:

 Մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «48 ոչ բարեկամ երկրի համար» գազի դիմաց վճարումները ռուբլով ստանալու մասին:

  • Կիսվել: