ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բուխարեստում ավտոմեքենան մխրճվել է ՌԴ դեսպանատան ցանկապատի մեջ. կա 1 զոհ (լուսանկարներ)

Բուխարեստում ավտոմեքենան մխրճվել է ՌԴ դեսպանատան ցանկապատի մեջ. կա 1 զոհ (լուսանկարներ)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավտոմեքենան մխրճվել է ՌԴ դեսպանատան ցանկապատի մեջ: Բախումից հետո մեքենան հրդեհվել է։ Վարորդը մահացել է, հայտնում է Digi 24 հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Ոստիկանության տվյալներով՝ մեքենայում եղել է միայն վարորդը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և մարել կրակը։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

 

  • Կիսվել: