Բրիտանիան պետք է պահպանի իր ազդեցությունն ամբողջ աշխարհում. Ջեյմս Քլևերլի
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին նշել է, որ թագավորությունը պետք է պահպանի իր ազդեցությունն ամբողջ աշխարհում՝ ամուր գործընկերություն հաստատելով Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի հեռանկարային պետությունների հետ։
Մեծ Բրիտանիան պատրաստ է «վստահության ներդրում» կատարել ոչ ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններում՝ որպես երկարաժամկետ արտաքին քաղաքականության մի մաս, որը տեւում է տասնամյակներ, ասել է նա:
Ակնկալվում է, որ նախարարը երկուշաբթի օրը կայանալիք իր առաջին ծավալուն ելույթում կհիշատակի Չինաստանը, սակայն հիմնականում կենտրոնանալու է ապագայի եւ Բրիտանիայի ազդեցության պահպանման անհրաժեշտության վրա։
Ակնկալվում է, որ նա կխոսի առաջիկա տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության եւ հզորության մեծ մասի «Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրների ձեռքում գտնվելու» մասին։
«Մենք ռազմավարական տոկունություն կցուցաբերենք՝ պատրաստ երկարաժամկետ պարտավորություններ ստանձնելու։ Ես ուզում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունն անընդհատ ծրագրի վաղվա օրը եւ 10, 15, 20 տարի առաջ նայի»:
Նա կշեշտի նաեւ, որ Մեծ Բրիտանիայի կառուցած նոր գործընկերությունները պետք է ընդգրկեն առեւտուրը, զարգացումը, պաշտպանությունը, կիբերանվտանգությունը եւ կլիմայի փոփոխությունը:
Սակայն ԱԳ նախարարը կընդգծի նաեւ առկա ամուր հարաբերությունների պահպանման առավելությունները։


