ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բրիտանական կարգավորիչը հետ Է կանչել երկրում RT-ի հեռարձակման լիցենզիան

Բրիտանական կարգավորիչը հետ Է կանչել երկրում RT-ի հեռարձակման լիցենզիան

Միացյալ Թագավորության իշխանությունները հետ են կանչել երկրում RT հեռուստաալիքի  հեռարձակման լիցենզիան, որն ավելի վաղ անջատել են պատժամիջոցների պատճառով: Այդ մասին, ասվում Է Ofcom բրիտանական մեդիակարգավորիչի հայտարարության մեջ, որը տարածվել Է մարտի 18-ին:

«Ofcom-ն այսօր հետ Է կանչում RT-ի հեռարձակման լիցենզիան Մեծ Բրիտանիայում. որոշումն ուժի մեջ Է մտնում անհապաղ»,-նշվում Է նրանում: Միեւնույն ժամանակ ներկայում ալիքը Բրիտանիայում առանց այդ Էլ չի աշխատում: Ինչպես ասվում Է հայտարարության մեջ, «RT-ն Մեծ Բրիտանիայում չի աշխատում պատժամիջոցների հետեւանքով, որոնք սահմանվել են ԵՄ-ի կողմից:
 
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ տվյալ հանգամանքներում մենք չենք կարող RT-ն հայտարարել պատասխանատու հեռարձակող ընկերություն»,-հաղորդել են Ofcom-ում: Նշվում Է, որ այդ որոշումն ընդունվել Է Ofcom-ի 29 ընթացիկ հետաքննությունների ֆոնին՝ նորությունների եւ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերի գործողությունների մասին RT-ի կողմից լուսաբանվող ներկա իրադարձությունների հարկ եղած անաչառության նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: