կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԲՐԻՔՍ-ի X հարթակում տեղադրվել է Թուրքիայի հակաօդային պաշտպանական համակարգը գովազդող տեսանյութ

ԲՐԻՔՍ-ի X հարթակում տեղադրվել է Թուրքիայի հակաօդային պաշտպանական համակարգը գովազդող տեսանյութ

2024թ. հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ԲՐԻՔՍ-ի (BRICS) գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ermenihaber.am-ը:

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից հիմնադրված կազմակերպությունը, որին ավելի ուշ միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը փորձում է ընդլայնել իր աշխարհագրությունը վերջին տարիներին։ ԲՐԻՔՍ-ի անդամ դարձան նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Անդամակցության հայտ է ներկայացրել ևս 34 պետություն։

Թուրքիայի անդամակցությանը դեմ է արտահայտվել Հնդկաստանը՝ պատճառաբանելով իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Պակիստանի հետ ունեցած սերտ հարաբերություններով։

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ BRICS-ի պաշտոնական X հարթակում տարածվել է թուրքական հակաօդային պաշտպանական համակարգի վերաբերյալ տեսանյութ, որտեղ ներկայացվել են տվյալ ասպարեզում թուրքական բանակի զինատեսակները։ Տեսանյութն ավելի շատ գովազդային հոլովակ է հիշեցնում։

  • Կիսվել: