կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ

Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ:

«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի դեմոկրատ ​​փոխնախագահ: Մոտ երեք տասնամյակ ես նվիրվել եմ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությամբ:

Որպես փոխնախագահ՝ հիմնվելու եմ այս ժառանգության վրա և աշխատելու եմ գործընկերներիս հետ՝ Հայաստանի և նրա ժողովրդի ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ ապագայի համար», - ասել է նա:

  • Կիսվել: