երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բրազիլիայի Բարձրագույն դաշնային դատարանը գործատուներին թույլ է տվել աշխատակիցներից պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական

Բրազիլիայի Բարձրագույն դաշնային դատարանը գործատուներին թույլ է տվել աշխատակիցներից պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական

Բրազիլիայի Բարձրագույն դաշնային դատարանը (Սահմանադրական դատարան) գործատուներին թույլ է տվել աշխատակիցներից պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական՝ մասնակիորեն դադարեցնելով աշխատանքի և կենսաթոշակային ապահովության նախարարության հրամանի գործողությունը, որն ընկերություններին արգելել է աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունների հաստատման կամ երկարաձգման համար պատվաստում անցնելու մասին հաստատում պահանջել, տեղեկանում ենք դատական ատյանի մամուլի ծառայությունից։

Ինչպես կարծում է դատավոր Լուիս Ռոբերտու Բարոզուն՝  պատվաստված լինելու պահանջից կարող են ազատվել միայն հակացուցում ունեցող քաղաքացիները, որոնք էլ պետք է պարբերաբար թեստավորվեն:

Միևնույն ժամանալ Բարոզուն ընդգծել է, որ աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:

Նշենք, որ  213 մլն բնակչություն ունեցող Բրազիլիայում ամբողջությամբ՝ երկու դեղաչափով, պատվաստվել է արդեն ավելի քան 126 մլն մարդ:

 

 

  • Կիսվել: