ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բրազիլական քաղաքի քաղաքապետն աշխատավայրում գնդակահարվել է

Բրազիլական քաղաքի քաղաքապետն աշխատավայրում գնդակահարվել է

Հինգշաբթի օրը իր աշխատավայրում գնդակահարվել է Լաջեադո դու Բուգրե քաղաքի (Ռիո Գրանդե դու Սուլի հարավային նահանգ) քաղաքապետ Ռոբերտո Մասիլ դոս Սանտոսը։ Այս մասին հայտնում է Folha de S.Paulo թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիմակով զինված տղամարդը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին ներխուժել է պաշտոնյայի աշխատասենյակ և կրակ բացել այնտեղ գտնվող պրեֆեկտի և քաղաքապետարանի աշխատակցի վրա։ Դրանից հետո հարձակվողը մեքենայով փախել է անհայտ ուղղությամբ։ Քաղաքի ղեկավարը, ով այս պաշտոնում վերընտրվել էր 2020 թվականին, տեղում մահացել է, աշխատակիցը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։

2019 թվականին Լաջեադո դու Բուգրեում գնդակահարվել է տեղի առողջապահության վարչության պետը։ Այնուհետեւ հարձակվողին ձերբակալել են հանցագործության վայրում։

  • Կիսվել: