շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բոսֆորում իրար են բախվել ռուսական և թուրքական բեռնանավերը

Բոսֆորում իրար են բախվել ռուսական և թուրքական բեռնանավերը

Բոսֆորի նեղուցում տեղի է ունեցել վթար: Իրար  են բախվել  ռուսական «Русич-10»  և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը, գրում է ermenihaber.am-ը:

Այդ մասին հայտնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական առափնյա ոստիկանության հայտարարությանը: 

Հայտարարության մեջ ասվում է, որ 128 մետրանոց ռուսական բեռնանավը վերադառնում էր Ռուսաստան Թուրքիայի Բուրսա  նահանգից:  Իսկ 90 մետրանոց թուրքական բեռնատար նավը  Թուրքիայի Քոջաելի նահանգից մեկնում էր Քարադենիզ Էրեղլի նավահանգիստ, որը գտնվում է Սև ծովի ափին: 

Տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր: Որպես վթարի պատճառ առաջ է քաշվում թուրքական բեռնատար նավի ղեկավարման հետ կապված տեխնիկական խնդիրը: 

  • Կիսվել: