շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բորջոմիում հրդեհի նոր օջախ է ծագել

Բորջոմիում հրդեհի նոր օջախ է ծագել

Բորջոմիի մունիցիպալիտետում նոր հրդեհի օջախ է առաջացել: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն անտառային հատվածում է, գրում է aliq.ge-ն:

Տվյալների համաձայն, այս տարածքը հեռու է վերջերս Բորջոմիի հովտում բռնկված հրդեհի վայրից։

Ծառայության հաղորդմամբ` տեղում արդեն աշխատում են հրշեջ փրկարարները։ Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։

  • Կիսվել: