շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Բորջոմիում հրդեհի բոլոր օջախները մարվել են. Վրաստանի ՆԳՆ

Բորջոմիում հրդեհի բոլոր օջախները մարվել են. Վրաստանի ՆԳՆ

Բորջոմիում հրդեհի բոլոր օջախները մարվել են: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գրում է jnews.ge-ն:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մշտադիտարկում է իրականացնում: Տեղում են նաև ներքին գործերի նախարարության աշխատակիցները:

Բորջոմիում օգոստոսի 19-ին հրդեհ է բռնկվել։ Բարդ տեղանքի և եղանակային պայմանների պատճառով հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 250 հրշեջ և երեք ուղղաթիռ:

Բացի այդ, Բորջոմիի մունիցիպալիտետում հրդեհի մարմանը մասնակցել են նաև թուրքական մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռները։

  • Կիսվել: