չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա

Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի ղեկավարության հետ անվտանգությանն ու ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով, տեղեկացում են ուկրաինական լրատվամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ, ըստ նախատեսված օրակարգի, Բրիտանիայի վարչապետը բանակցելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ հանդիպման գլխավոր թեմաներն են անվտանգությունը, լարվածության նվազեցումը և ռազմատեխնիկական փոխգործակցությունը:

Ինչպես ակնկալվում էր՝ Բորիս Ջոնսոնի այցի շրջանակներում պիտի հայտարարվեր Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու մասին, սակայն հայտարարությունը հետաձգվել է այն պատճառով, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով: Այնուամենայնիվ, այդպիսի ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

  • Կիսվել: