հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Բորելը կոչ է արել վերացնել ԵՄ երկրների վետոյի իրավունքը արտաքին քաղաքակնության որոշումներում

Բորելը կոչ է արել վերացնել ԵՄ երկրների վետոյի իրավունքը արտաքին քաղաքակնության որոշումներում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին զրկել արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքից՝ անցնելով ձայների մեծամասնությամբ որոշումների կայացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կողմնակից եմ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ որակյալ մեծամասնության որոշումների կայացմանը: Բայց խնդիրն այն է, որ կոնսենսուսով որոշումների ընդունումը չեղարկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս: Իսկ դա նշանակում է, որ ԵՄ երկրները պետք է հրաժարվեն վետոյի իրավունքից, ինչը շատերը չեն ուզում»,- ասել է նա՝ ուրբաթ Ֆլորենցիայում Եվրոպական միության իրադրությանը նվիրված փորձագիտական ​​կոնֆերանսի ժամանակ:

  • Կիսվել: