շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Բորելը կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտության ժամանակ չհարձակվել միջուկային օբյեկտների վրա

Բորելը կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտության ժամանակ չհարձակվել միջուկային օբյեկտների վրա

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Իսպանիայում ֆորումի ժամանակ մերձավորարևելյան հակամարտության կողմերին նախազգուշացրել է միջուկային օբյեկտների վրա հարձակումներ չիրականացնել։

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել այսօր, խնդրանքն է, պահանջը ԵՄ-ից՝ թույլ չտալ հարձակումներ միջուկային կայանքների վրա:

Եվրամիությունը միշտ հաստատուն դիրքորոշում է որդեգրել աշխարհի ցանկացած միջուկային կայանքի վրա հարձակման հարցում»:

  • Կիսվել: