ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին

Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է ԵՄ-ից Ուկրաինային նոր ռազմական աջակցության մասին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Խորապես ցնցված եմ Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի հարձակումներից։ Նման գործողությունները 21-րդ դարում տեղ չունեն։ Ես խստորեն դատապարտում եմ դրանք»,- նշել է Բորելը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ է. «ԵՄ-ի կողմից լրացուցիչ ռազմական աջակցությունը ճանապարհին է»։

  • Կիսվել: