կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բորելը դատապարտել է Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները

Բորելը դատապարտել է Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները համարել Է «Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում»:

Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեները սեպտեմբերի 23-ից մինչեւ 27-ն անցկացվել են Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում: Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով ԴԺՀ-ում ՌԴ-ի կազմի մեջ մտնելու օգտին արտահայտվել Է քվեարկողների 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը:
 

Մի շարք արեւմտյան երկրների, ներառյալ ԵՄ-ի, ներկայացուցիչներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները: Դրա հետ մեկտեղ հանրաքվեին հետեւել են միջազգային դիտորդները, այդ թվում՝ ԵՄ-ի երկրներից, որոնք հաստատել են քաղաքացիների ազատ կամարտահայտումը:

«ԵՄ-ն դատապարտում Է անօրինական «հանրաքվեների» անցկացումը եւ դրանց կեղծված արդյունքները: Սա Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հերթական խախտումն Է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների ֆոնին»,-Բարելը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: