շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բորելը ափսոսանք է հայտնել ԵՄ-ի ղեկավարության դեմ Ռուսաստանի հակապատժամիջոցների համար

Բորելը ափսոսանք է հայտնել ԵՄ-ի ղեկավարության դեմ Ռուսաստանի հակապատժամիջոցների համար

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ուրբաթ հայտարարություն է արել, որում ափսոսանք է հայտնել Եվրամիության առաջնորդների դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ի տարբերություն ռուսական հակապատժամիջոցների, ԵՄ արգելող միջոցները «հիմնված են հստակ չափանիշների վրա և ապահովում են դրանք վիճարկելու իրավական հնարավորություններ»։

Ըստ հակապատժամիջոցների, Ռուսաստանի իշխանություններն արգելում են Եվրամիության մի շարք երկրների քաղաքացիների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների ղեկավարության ու խորհրդարանների ներկայացուցիչների մուտքը ՌԴ:

Ռուսաստանի պատասխան սև ցուցակում ընդգրկված են ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և ԶԼՄ-ների աշխատակիցներ, որոնք, ըստ Կրեմլի, անձնական պատասխանատվություն են կրում ապօրինի պատժամիջոցների խթանման, ռուսատյաց տրամադրությունների հրահրման, ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ոտնահարման համար:

  • Կիսվել: