«Բոլորի կամքի ուժը տարբեր է»․ Վրաստանի վարչապետը հաստատել է ԱՄՆ-ում երկրի դեսպանի հրաժարականը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Դավիդ Զալկալիանիի հրաժարականը՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին։
Նախօրեին ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաալիքը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ի աղբյուրին, հայտնել էր Զալկալիանիի, ինչպես նաև Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հրաժարականի մասին։
«Ինչ վերաբերում է պարոն Դավիթ Զալկալիանիին, ապա առաջին հերթին ասեմ, որ նա լքել է իր պաշտոնը, ես խոսել եմ նրա հետ, չգիտեմ, բոլորի մոտ կամքի ուժը տարբեր է։ Եվ այս դեպքում ուզում եմ համերաշխություն հայտնել նրան։ Զալկալիանիի նկատմամբ տարբեր կողմերից շատ ծանր ճնշում է եղել»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։