շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բոլոր նրանք, ովքեր մեզ հետ են, կստանան երախտագիտություն. Զելենսկին  բոլորին Կիև հրավիրել

Բոլոր նրանք, ովքեր մեզ հետ են, կստանան երախտագիտություն. Զելենսկին բոլորին Կիև հրավիրել

Բոլոր ընկերներին հրավիրում եմ այցելել Կիև։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է իր տեսաուղերձում։

«Այստեղ կարող է վտանգավոր լինել, քանի որ մեր երկինքը դեռ փակված չէ ռուսական հրթիռներից ու ինքնաթիռներից։ Մեր զինանոցը օդում ուժեղացնելու որոշում դեռ չի կայացվել։

Մենք չստացանք ինքնաթիռները։ Բայց աշխարհի բոլոր մարդկանց հայացքներն այժմ ուղղված են հենց մեր մայրաքաղաքի՝ ուկրաինացիների վրա։ Բոլոր նրանք, ովքեր մեզ հետ են, կստանան երախտագիտություն։ Ոչ միայն մեր, այլեւ այլ ժողովուրդների»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: