երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բոլիվիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ

Բոլիվիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ՝ նրա՝ հարավամերիկյան հանրապետության նկատմամբ «թշնամական վերաբերմունքի» պատճառով, հղում անելով Բոլիվիայի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱԳՆ-ն հայտնում է քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը, որ որոշել է այսօրվանից դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ»:

Բոլիվիական նախարարությունը նշում է, որ որոշումը կապված է «վերջերս Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյիի անընդունելի հայտարարությունների եւ մշտապես թշնամական վերաբերմունքի, Կուբայի կողմից Բոլիվիայի սահմանադրական կառավարության հասցեին պարբերաբար վիրավորանքներ հասցելու հետ»:

Նշենք, որ ավելի վաղ Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսը հայտարարել էր, որ պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի կառավարությունը փոխանցել է Լա Պասում Կուբայի դեսպանատանը 147 մլն դոլար Կուբայից բժիշկների ծառայությունների դիմաց, որոնք աշխատել են Բոլիվիայում: Անյեսի պնդմամբ՝ բժիշկները ստացել են այդ գումարի միայն 20 տոկոսը: Կուբայի ԱԳ նախարարն անվանել է Անյեսի խոսքերը «ինքնահռչակված ռեժիմի լկտի սուտ»:

  • Կիսվել: