ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բլինքենը Փաշինյանին հայտնել է՝ շարունակելու է անձամբ զբաղվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով

Բլինքենը Փաշինյանին հայտնել է՝ շարունակելու է անձամբ զբաղվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով

Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

​​Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մարդկանց մահվան կապակցությամբ։

Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։  ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է՝ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և կողմերը պետք է գնան քաղաքական բանակցության ճանապարհով: 

Նա հայտարարել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ճանապարհն է, և նշել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով։

«Քարտուղար Բլինկենը, դեսպան Ռիկերը, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը և բյուրոյի անդամները մի շարք զրույցներ են ունեցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև շահագրգիռ այլ կողմերի և գործընկերների հետ: Չենք կարող մանրամասնել այդ բոլոր ներգրավվածությունները, բայց ինչպես ես երեկ ասացի, մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ», հայտարարել է Նեդ Փրայսը:

  • Կիսվել: