երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի հետ վերջին օրերին Իսրայել կատարած նրա երկրորդ այցի ժամանակ

Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի հետ վերջին օրերին Իսրայել կատարած նրա երկրորդ այցի ժամանակ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջին օրերին Իսրայել կատարած իր երկրորդ այցի ժամանակ հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Ինչպես հաղորդում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակը, հանդիպման ժամանակ նշվել է, որ «Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ին մարդասիրական որեւէ օգնություն ցուցաբերել։ Մենք պատերազմական իրավիճակում ենք և ամբողջ ուժով կշարունակենք մինչև հաղթանակ»։

Այցի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի, ինչպես նաև նախագահ Իսահակ Հերցոգի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: