ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բլինքենն Ալիևին կրկին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

Բլինքենն Ալիևին կրկին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում Բաքվին կոչ է արել պահպանել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

«Քարտուղար Բլինքենը նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները խաղաղ բանակցությունների շրջանակներում հաղթահարելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ Բլինքենը պաշտպանել է Բաքվի և Երեւանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունը:

  • Կիսվել: