երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բլինքեն. Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների թիվը ամեն ժամ ավելանում է

Բլինքեն. Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների թիվը ամեն ժամ ավելանում է

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին պահանջել Պուտինից դադարեցնել վայրագությունները Ուկրաինայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից քաղաքացիական օբյեկտներին հարվածների աճ է գրանցվում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Ռուսաստանը հարվածում է հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի շենքերին», - իր տեսաուղերձում ասել է Բլինքենը Ժնևի ֆորումին շրջանակում: «Մարդու իրավունքների ոտնահարման և միջազգային իրավունքի խախտումների մասին հաղորդումների թիվը ժամ առ ժամ աճում է»։

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ցուցադրել է հրետակոծության ենթարկված Կիևյան հեռուստաաշտարակը։ Միջադեպը հանգեցրել է ուկրաինական հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման ընդհատմանը։

Ավելի ուշ Ուկրաինայի աղբյուրները հաստատել են, որ հրթիռն ուղղակիորեն հարվածել է աշտարակին, սակայն հեռուստատեսային հեռարձակումը շուտով վերսկսվել է:

France 24-ը մեջբերում է նաեւ Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից Անտոն Գերաշչենկոյի խոսքերն այն մասին, որ Խարկովում հրթիռը հարվածել է վարչական շենքին, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ։

Հաջորդ հինգշաբթի նախատեսվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտակարգ նիստ։ Այն կքննարկի Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը, որը նախատեսում է Ուկրաինայում պատերազմի կանոնների խախտման միջազգային հետաքննություն։

«Մենք պարտավոր ենք ուժեղ և միաձայն ազդանշան ուղարկել, որ նախագահ Պուտինը պետք է առանց պայմանների դադարեցնի դա»,- ասել է Բլինքենը:

  • Կիսվել: