կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Բլինկենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի ռազմական և մարդասիրական օգնության հարցը

Բլինկենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի ռազմական և մարդասիրական օգնության հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Վաշինգտոնի կողմից Կիևի համար ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության հարցը։ Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին՝ անվտանգության, մարդասիրական և տնտեսական ոլորտում տրամադրվող օգնությամբ»,-նշված է տեքստում։ Բլինկենը կրկին վստահեցրել է Կուլեբային Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում ԱՄՆ-ի հանձնառության մասին։

 

  • Կիսվել: