շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Առնվազն 154 մարդ է զոհվել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Sky News Arabia-ն: Ավելի քան 5 հազար մարդ տուժել է:

Ավելի վաղ հաղորդվել էր 149 զոհի մասին:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:

  • Կիսվել: