Բեյրութում բողոքի ակցիային ժամանակ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
Այսօր Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության ասոցիացիան Բեյրութում բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացրել։
Բեյրութում հարյուրավոր քաղաքացիներ, որոնց հաշիվները տեղական բանկերում սառեցվել են 2019 թվականից, հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, ապա շարժվել տարբեր ուղղություններով։
Նրանց մի մասը փորձել է գրոհել Աուդի բանկի մասնաճյուղը, այնուհետև շարժվել է դեպի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի նստավայր:
Ցուցարարները հրկիզել են անվադողերն ու իրավապահների վրա վառվող խառնուրդով շշեր նետել, ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել՝ ստիպելով նահանջել:
Նշենք, որ ավելի վաղ Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության ՛՛Սարհատ Ալ-Մուդին՛՛ ասոցիացիան սոցցանցերում հայտարարություն էր հրապարակել այն մասին, որ մայիսի 9-ից մտադիր է մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել` ներառյալ բանկային բաժանմունքների գրավումը, որպեսզի հասնեն հաշիվներից անհետացած գումարների վերադարձին:
Ասոցիացիան կոչ է արել խորհրդարանականներին աջակցել խաբված ավանդատուներին, իսկ անվտանգության ծառայությունների աշխատակիցներին՝ չխոչընդոտել նրանց ակցիաները: