Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի պատճառը հայտնի է
Բեյրութի նավահանգստում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ էլեկտրական կտրիչի օգտագործումը: Այս մասին ասել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:
՛՛Հավանաբար՝ կտրիչի կայծերը հրդեհի պատճառ են հանդիսացել՛՛,-ասել է նա:
Ինչպես նշվում է՝ հետաքննությունը կսկսվի հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո:
Նաջարը վստահեցրել է, որ հրդեհը լիարժեք վերահսկվում է: