Բեռլուսկոնին հաղթահարել է կորոնավիրուսը. նա հիվանդանոցից դուրս է գրվել
Ինչպես հայտնի է՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ: Միլանի San Raffaele հիվանդանոցից նա արդեն դուրս է գրվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի մոտ հավաքված աջակիցներին ու լրագրողներին:
«Շնորհակալություն գալու համար. Դա դարձել է իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունը», - ասել է Իտալիայի նախկին վարչապետը: