երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հրաձգություն է տեղի ունեցել Բեռլինում

Հրաձգություն է տեղի ունեցել Բեռլինում

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում անհայտ անձն այսօր առավոտյան կրակ է բացել մարդկանց ուղղությամբ՝ վիրավորելով 3 մարդու։ 

Միջադեպը տեղի է ունեցել Միտտե շրջանի Վեդդինգ թաղամասում։ Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Հայտնի է, որ կրակ բացողը, որը մոտ 10 կրակոց է արձակել, կարողացել է փախուստի դիմել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

  • Կիսվել: