Բերդյանսկն անցել է ռուսական ԶՈՒ վերահսկողության տակ
Ռուսական զինվորականների վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքը։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
Մի քանի ժամ առաջ քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սվիդլոն հայտնել էր, որ ռուսական զորքերը զբաղեցրել են քաղաքի բոլոր վարչական շենքերը: