երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր

Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր

 ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

«Բելգորոդում և Բելգորոդի շրջանում աշխատել է մեր ՀՕՊ համակարգը, խոցվել է դեպի քաղաք շարժվող 10 օդային թիրախ... Պայթյունի հետևանքով մեքենան, որի ղեկին խաղաղ բնակչուհի էր, շրջվել է։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է», - գրել է Գլադկովը։

Նա նաև հայտնել է, որ վիրավորվել է 4 կին և 2 տղամարդ։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։

Բացի այդ, Գլադկովը գրել է, որ Բելգորոդում գնդակոծության հետևանքով տուժել է 11 մասնավոր տնային տնտեսություն, 2 բնակարան 2 բազմաբնակարան շենքում, հյուրանոց և մարզասրահ, ինչպես նաև 53 ավտոմեքենա։

a2.jpg (40 KB)

  • Կիսվել: