Բելգիայի Լիեժ քաղաքում գտնվող սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել
Բելգիայի Լիեժ քաղաքում գտնվող սինագոգի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է VRT-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը վնասվել է։ Ջարդվել են պատուհանների ապակիները։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, իսկ փողոցը լրիվ փակ է։
Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերը կատարվածն անվանել է հակասեմականության դրսևորում։ «Անթույլատրելի է, որ արտասահմանյան հակամարտությունները տեղափոխվեն մեր քաղաք», - նշել է նա։
Դեպքը հետաքննում է Լիեժի ոստիկանության հակաահաբեկչական բաժինը։


