չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բայրամովը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Բայրամովը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ։

Բայրամովը սոցցանցի իր էջում այս առնչությամբ նշել է, որ Ադրբեջանը և Սուրբ Աթոռն ամուր հարաբերություններ ունեն, որոնք կարևոր են միջկրոնական երկխոսության և բազմամշակութայնության խթանման համար։

«Երկու երկրների միջև հարաբերությունները ծառայում են որպես միջկրոնական երկխոսության մոդել, որն Ադրբեջանի պետական ​​քաղաքականության անկյունաքարն է»-նշել է նա:

 

  • Կիսվել: