կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին

Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում ընդունել է Իսրայելի նախագահ Իցհակ Գերցոգը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, ԱԳՆ-ին վկայակոչելով, հաղորդում են, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության երկկողմ եւ բազմակողմ օրակարգի արդիական հարցեր, ներառյալ տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակը:

Բայրամովը Գերցոգին տեղեկացրել է հետպատերազմյան ժամանակահատվածում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, այն լայնածավալ շինարարության մասին, որը Ադրբեջանը իրականացնում է օկուպացված հայկական տարածքներում։

Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կարեւոր դեր կխաղա հարաբերությունների հետագա զարգացման գործում։

  • Կիսվել: