ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուի հետ, հայտնե է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Ինչպես նշվում է՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդիական թեմաներ։

Հաղորդվում է նաև, որ մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: