կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Չավուշօղլուն:

՛՛Այսօր զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիա այցելելու ցանկություն հայտնել։ Մեր բազմաթիվ գործընկերներ, ընկերներ Եվրոպայից ևս ցանկանում են այցելել, այդ այցերի պլանավորումը կիրականացնենք հաջորդ շաբաթ՛՛,-նշել է նա:

Ըստ Չավուշօղլուի՝ երկրաշարժի կապակցությամբ Անկարան օգնության առաջարկ է ստացել ավելի քան 90 երկրներից և մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպություններից։

՛՛56 երկրների 6 479 աշխատակիցներ գտնվում են աղետի գոտում, ևս 19 երկրներից խմբեր կժամանեն Թուրքիա՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում՛՛,-հայտնել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը նույնպես փրկարարական ջոկատներ է ուղարկել ինչպես Թուրքիա, այնպես էլ Սիրիա։

 

  • Կիսվել: