երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է

Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտաքին գործերի խարարների խորհրդի նիստին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Այցի շրջանակում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի ելույթը խորհրդի նիստին, ինչպես նաև մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներին։

Նշենք, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

  • Կիսվել: