ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջեւ, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է АПА-ն:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի եւ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:

՛՛Նախարար Ջեյհուն Բայրամովը վկայակոչել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարվել է պատրաստել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերը, եւ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։

Նախարարը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանը հետեւողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու համարխխ,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: