ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը

Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը եւ ասել, որ Միացյալ Նահանգները բաղկացած է 54 վարչական եւ քաղաքական միավորներից, հայտնում է Fox News-ը։

Խոսելով Փենսիլվանիայում նախընտրական քարոզարշավի մասին, որը դեմոկրատներն իրականացրել են 2018 թվականին, պետության ղեկավարը նշել է, որ նրանք այցելել են ԱՄՆ-ի 54 նահանգ։

«Առանց կատակի. դրա համար մենք հաղթեցինք 2018 թվականին: Մենք եղել ենք 54 նահանգներում»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։

Նշենք, որ ԱՄՆ-ը բաղկացած է 50 նահանգներից եւ Կոլումբիայի շրջանից։

  • Կիսվել: