շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայդենը շնորհավորել է ԱՄՆ-ի հավաքականին՝ փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ

Բայդենը շնորհավորել է ԱՄՆ-ի հավաքականին՝ փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականին Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի և փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ (1:0):

«Երբ ես խոսում էի մարզչի և խաղացողների հետ, ասացի. «Դուք կարող եք դա անել»: Եվ նրանք դա արեցին»,- Բայդենի խոսքերն է մեջբերում NBC-ն:

ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց 5 միավոր և B խմբում երկրորդ տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ:

1/8 եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը դեկտեմբերի 3-ին կխաղա Նիդեռլանդների ընտրանու հետ:

  • Կիսվել: