կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բայդենը Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունն ուղարկել է Սենատի հաստատման. թեկնածուն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է

Բայդենը Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունն ուղարկել է Սենատի հաստատման. թեկնածուն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Եթե ​​հաստատվի, կարիերայի դիվանագետ Թրեյսին, ով այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները Հայաստանում, կդառնա պատմության մեջ առաջին կինը, որը կգլխավորի Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը։

«Թեկնածուներն ուղարկվել են Սենատ … Լին Մ. Թրեյսիին Օհայոյից… Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։

Կոնգրեսի վերին պալատում քվեարկությանը սովորաբար նախորդում են բաց լսումներ, որոնց ընթացքում սենատորները հարցեր են տալիս թեկնածուներին և հայտնում իրենց ցանկությունները։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանն արդեն տվել է իր համաձայնությունը Թրեյսիի նշանակմանը, ով նախկինում աշխատել է Մոսկվայում՝ որպես դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի տեղակալ։

  • Կիսվել: