երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բայդենը Պուտինին քննադատել է կլիմայի գագաթնաժողովին չմասնակցելու համար

Բայդենը Պուտինին քննադատել է կլիմայի գագաթնաժողովին չմասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովը, ինչպես նաև G20-ի վերջին գագաթնաժողովը Հռոմում բաց թողնելու համար՝ կասկածի տակ դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը։

Բայդենն անձամբ է մասնակցել համաժողովին, մինչդեռ և՛ Սին, և՛ Պուտինը ֆիզիկապես ներկա չեն եղել: Սին COP26-ի համար գրավոր հայտարարություն է ներկայացրել, մինչդեռ Պուտինը հայտնվել է նախապես ձայնագրված տեսանյութում։

Գագաթնաժողովում Բայդենն ասել է, որ Չինաստանը հավակնում է լինել համաշխարհային առաջնորդ, սակայն դե ֆակտո չի մասնակցում G20-ի հանդիպմանը։

«Նույնն է Պուտինի դեպքում Ռուսաստանում: Նրա տունդրան վառվում է։ Նրա տունդրան բառացիորեն վառվում է: Նա շատ լուրջ խնդիրներ ունի կլիմայի հետ, բայց լռում է ինչ-որ բան անելու ցանկության մասին»,- ասել է Բայդենը:

  • Կիսվել: