շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բայդենը պլանավորել է վերանայել Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները

Բայդենը պլանավորել է վերանայել Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճիշտ Է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը ՕՊԵՔ+ի այն որոշումից հետո, որը վերաբերում Է նավթի արդյունահանման բաժնեչափերի կրճատմանը, ինչն առաջացրել Է Վաշինգտոնի դժգոհությունը: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը:

 
 
 
 
 
 
 
 
bercut.com
AD
 
 
Ускорьте запуск технологичных продуктов на 30%

«Նախագահը չափազանց հստակ նշել Է, որ մեզ հարկավոր Է անցնել Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունների այլ ձեւաչափի: Մենք մեր մոտեցումների գնահատում կանցկացնենք, մենք որոշակի կդարձնենք այն միջոցները, որոնք պետք Է ձեռնարկվեն»,-նա ասել Է լրագրողներին:

Ժան Պիեռի խոսքով՝ ԱՄՆ-ը «պետք Է վերանայի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, հատկապես այն որոշումից հետո, որն ընդունվել Է ՕՊԵՔ+ի շրջանակներում»: Ավելի ուշ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել Է, որ Էր Ռիադն սպասում Է նավթի արդյունահանման կրճատման մասին որոշման հետեւանքներին: «Այո»,-պատասխանել Է Բայդենն այն հարցին, թե արժե արդյոք, որ Վաշինգտոնը վերանայի Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները:

«Ես չեմ պատրաստվում մանրամասնությունների մեջ ընկնել, թե ինչ տարբերակներ եմ ես քննարկում եւ ի նկատի ունեմ: Բայց լինելու են, լինելու են հետեւանքներ»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում Է ընդունել կրճատելու նավթի արդյունահանման բաժնեչափերն օրական 2 միլիոն բարելով: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ «հիասթափված Է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»:

Հոկտեմբերի 11-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ-ին կոչ Է արել դադարեցնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում՝ զենքի մատակարարումը՝ ի պատասխան ՕՊԵՔ+ի որոշման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: