շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բայդենը մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Բայդենը մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք ընտրություններին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, սակայն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց դա իմ մտադրությունն է: Իմ մտադրությունը կրկին առաջադրվելն է, և մենք ժամանակ ունենք այս որոշումը կայացնելու համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը հոկտեմբերի 21-ի երեկոյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իմ կինը կարծում է, որ մենք շատ կարևոր բան ենք անում, և ես չպետք է հրաժարվեմ դրանից», – հավելել է Բայդենը՝ ի պատասխան պարզաբանող հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենին հաջորդ ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը։

Հաջորդ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Սեպտեմբերի 19-ին CBS-ին տված հարցազրույցում Բայդենն ասել է, որ մտադիր է մասնակցել նախագահական մրցարշավին, սակայն դեռ վաղ է վերջնական «հաստատ որոշում» կայացնել այս հարցում։

  • Կիսվել: